Արա Գյուլերի աճյունը տեղափոխվել է Ստամբուլի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի (տեսանյութ)

Հոկտեմբերի 17-ի երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացած աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աճյունը դիահերձարանից տեղափոխվել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցի: Թուրքական լրատվամիջոցների տեսախցիկները ֆիքսել են տեղափոխությունը և հրապարակել տեսագրությունը: Գյուլերի հոգեհանգստի և հուղարկավորության օրվա ու ժամի վերաբերյալ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյողլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Իսկական անունն է Արամ Գյուլերյան։ Նրա հայրը Տաճատ Գյուլերանն է, իսկ մայրը՝ Վերժինե Գյուլերյան։ Գյուլերը դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և զուգահեռ հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ սովորելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1958թ. դարձել է ամերկյան «Time life», «Paris-Match» և «Der Stern» հանդեսների թղթակիցը։ 1961թ. վերջացնելով զինծառայությունը թուրքական բանակում՝ նա աշխատանքի է անցել «Hayat» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:  Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում: Վերջրերս Գյուլերի 90-ամյակի առթիվ Ստամբուլում բացվել էր մեծանուն արվեստագետի թանգարանը:
Աղբյուր`    Ermenihaber.am

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am