Ծառուկյանին ու Փաշինյանին երես-երես բերեցին

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում օլիգարխներ չկան: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Փաշինյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասին հարցին:Այսօր «Մայնինգ» ֆերմայի բացմանը Գագիկ Ծառուկյանն ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իրար հանդիպեցին: «Այն որ պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չի»: Հարցին՝ դուք ասել էիք, որ օլիգարխները չպետք է լինեն Ազգային ժողովում՝ Փաշինյանը արձագանքեց. «Ես նաեւ հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»: Ծառուկյանն էլ ասաց. «Լավ էլ դիմանում ես, պարոն վարչապետ, ասեմ քեզ»: Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի քաղաքական դաշտում վակուում կա, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կհաղթահարեն այդ վակուումը: