Մենք չենք ընտրել այդ պատգամավորին՝ հանրապետականներն են նշանակել. Ազիզ Թամոյան (video)

«Եզդիների միության նախագահության նիստ կանենք և կդնենք քննարկման, թե ում առաջադրենք մեր անունից պատգամավոր»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը: Ըստ Ազիզ Թամոյանի՝ առաջիկա խորհրդարանում պետք է եզդիների անունից լինի այնպիսի պատգամավոր, որը կբարձրացնի համայնքի խնդիրներն ու դրանց լուծումներ կտա: Առավել մանրամասն՝ տեսանյութում.