Գոլազուրկ ոչ-ոքի Բերեզովսկիի հրաժեշտի խաղում
Երևանի «Հանրապետական» մազադաշտում ավարտվեց Հայաստանի ու Բելառուսի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը նաև Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հրաժեշտի խաղն էր: Հավաքականներին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը՝ չնայած նրան, որ երկու թիմերն էլ ունեին հաջողության հասնելու մի քանի հնարավորություն: Ավելի վաղ հաղորդել ենք, որ խաղի 7-րդ րոպեին փոխարինվել է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին՝ պաշտոնապես հրաժեշտ տալով մեծ ֆուտբոլին: Հետաքրքիր է, որ խաղի 73-րդ րոպեին խաղադաշտ է ներխուժել ՖԱՖ-ի երկրպագուներից մեկը՝ ճայթրուկը ձեռքին: Այդ պատճառով խաղը մի պահ ընդհատվել է: Երկրպագուին խաղադաշտից հեռացնելուց հետո խաղը նորից շարունակվել է: Այսպիսով՝ Հայաստանի ազգային հավաքականը Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ իր առաջին ոչ պաշտոնական խաղն ավարտում է ոչ-ոքի արդյունքով՝ 0:0:
