Ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու
Ոստիկանությունը լիարժեք պատրաստ է դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին.կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ընդգծել է, որ ոստիկանությունը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: «Վստահեցնում եմ ձեզ, որ ոստիկանությունն ունի նույնպիսի պատրաստվածություն, որը կար»: «Ընտրությունների հետ կապված հանրապետության ողջ տարածքում ոստիկանության կողմից աննախադեպ հսկողություն է լինելու:Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այստեղ մենք կօգտագործենք նոր մոտեցումներ՝ հատկապես մարզերում»,- ասաց Օսիպյանը՝ հրաժարվելով հավելյալ մանրամասներ հայտնել:
