Նիկոլ Փաշինյանի կառավարության 5 ամենալուրջ սխալները. Վարդան Հարությունյան

ԽՍՀՄ քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում թվարկել է Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենալուրջ 5 սխալները: Նա, մասնավորապես, գրել է. «Փաշինյանը հրաժարական տվեց եւ մենք, փաստորեն, արդեն նախկին կառավարություն ունենք. որոշեցի թվարկել նախկին կառավարության ամենալուրջ սխալները։ Իմ կարծիքով, իհարկե։ Հույս ունեմ, որ ապագա կառավարությունը դրանք չի կրկնի ու շտկել կփորձի։ 1․ Դատախազությանը եւ Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը եւ նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ Բանտարկյալի ռեժիմի փոփոխությունը չի կարող որպես ազատ արձակում դիտարկվել։ 2․ Մարտի 1-ի գործի տարօրինակ ընթացքը․ բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։ Իսկ ինչո՞ւ չէր կարելի սկսել ներքեւներից ու հանգիստ, անշտապ ու հիմնավորված վերեւ բարձրանալ, եթե նպատակն, իհարկե, տեսարաններ ցուցադրելը չէր։ Հուսանք, որ նման նպատակ չի եղել եւ խաբուսիկ են տպավորությունները։ 3․ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։ Պարզ է, սա Պուտինի պահանջն է եղել կամ՝ ինչն ավելի վատ է, Պուտինին սիրաշահելու քայլ։ Այս քայլի բացասական արձագանքը դեռ երկար է մեր ականջում հնչելու։ Ռուսաստանի հետ հարաբերությունները բացառիկ են ու անչափ նուրբ, բայց տպավորություն է, թե ամեն այցից հետո հայ-ռուսական հարաբերությունները «նոր աննախադեպ մակարդակի» բարձրացնելու մասին հայտարարություններ անելով մերժված իշխանությունների հետ ենք մրցում ու Սիրիա ենք հասնում։ Մեզ աննախադեպ մակարդակներ պետք չեն, մեզ շահավետ /մեզ համար շահավետ/ համագործակցություն է պետք։ Իսկ Պուտինը հաջորդ քայլերն է պահանջելու։ 4․ Կաբզոնի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցական հեռագիր հղելը։ Ո՞վ էր Կաբզոնը, որի մահն այդքան ծանր տարանք։ Քրեական պատմությունների մեջ թաթախված, բոլոր տեսակի ու որակի իշխանություններին քծնած ու ծառայած անսկզբունք մի գործիչ։ Եւ այս ֆոնին ԱՄՆ ամենաազդեցիկ սենատորներից մեկի, հայերիս աջակցություն ցուցաբերած, իր սկզբունքային դիրքորոշմամբ աչքի ընկած Մաքքեյնի մահը լռության մատնվեց եւ ԱՄՆ ցավակցական հեռագիր չհղվեց։ 5․ Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ Այս փորձերն, անկասկած, ձախողվելու են։ Դրանք հեղափոխություն իրականացրած ժողովրդին ուղղված վիրավորանք են»:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Տեր Արամ կոչված քահանա Ասատրյանը, Պետրոսի մոտ հնարավոր բոլոր ստերը օդ է արտանետել Զզվանք ու սրտխառնոց․ ճանճերը նորաձև են Տիգրան Ավինյան․ Սոնա Աղեկյան (video) Ալիևը Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհակալություն հայտնել Թրամփին Ինչպես է Ավինյանը բարեկարգման անվան տակ մսխել փողերը․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Զելենսկին խոսել է հրադադարի մասին «Տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»․ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվել է «Գյումրու օր» տոնակատարությունը Լարված հարցուպատասխան Սարիկ Մինասյանի և Կարեն Սիմոնյանի միջև (video) ՔՊ-ի ու Ավինյանի նյարդերը չեն դիմանում. Այսուհետ ձեր լեզվով ձեր հանդեպ բոլոր քայլերը արդարացված են. Գևորգ Ստեփանյան «Իրական Հայաստանի» հայեցակարգով սրանք փորձում են վերադարձնել այն օրերը, երբ ազգային ամեն ինչն արգելված էր. ԱԺ պատգամավոր Բրազիլիայի նախկին նախագահը տուգանվել է մոտ 189,000 դոլարով՝ ռասիստական ​​արտահայտությունների համար Իրանը մահապատժի է ենթարկել Բաբակ Շահբազիին, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար Ըստ երևույթին ստիպված եմ լինելու Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում. Թրամփ Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփն իրեն սեպտեմբերի 29-ին հրավիրել է Սպիտակ տուն Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են գործով առաջին դատավճռից Այո, դավաճան և նիկոլական հակաեկեղեցական Արամը շատ արժանի հյուր է ՊԻՌԴոսի մոտ... Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնությունը և պահանջում արդար քննություն Գագիկ Ծառուկյանը բացում է իր խաղաքարտերը․․․ (video) Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Թրամփը Հնդկաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին հեռախոսազրույց է ունեցել Նարենդրա Մոդիի հետ #ՀԻՄԱ․ Լարված վիճակ Գյումրում ավագանու նիստում. «Ձեռառնոցի է, դրա համար էլ էս օրին ենք»․ «Ինձ լսե՛ք» (video) ՔՊ-ականների մասնակցությամբ հանցագործությունները (video) Բոլոր դերակատարները պե’տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող. Թագուհի Թովմասյան Սոչի-Երևան չվերթի չեղարկման պատճառները կախված չէին Red Wings-ից․ պարզաբանում Ռուբեն Վարդանյանը խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ ՄԽ անդամներին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am