Դու արդեն հասել ես լկտիության այն աստիճանի, որ...Խաչիկ Ասրյանի կոպիտ ուղերձը Ռիչարդ Միլսին

Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և  հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները  Ադրբեջանին վերադարձնելուն։ Ճիշտ ասողի խոսքը միշտ էլ կոպիտ է լինում, և իմ կոպիտ խոսքը հստակ ուղղում եմ Ռիչարդ Միլսին. «Ռիչա՛րդ, ի՞նչ գրավյալ տարածքներ, ի՞նչ վերադարձ, ի՞նչ անխուսափելի…: Դու արդեն հասել ես լկտիության այն աստիճանի, որ,  Հայաստանի սուրբ հողի վրա ապրելով, տարիներ ի վեր Հայաստանում իրականացնելով ձեր անբարոյական հայրերից մեկի՝ Ալլեն Դալլեսի ազգերի կործանման այլասերված ծրագիրը, ինքնասիրահարված լինելով  ամերիկացի կերպարիդ վրա, հիմա էլ փորձում ես, հազարավոր հայորդիների կյանքի գնով արցախյան հերոսամարտ հաղթանակած, հայ ժողովրդին քարոզել, թելադրել քո նավթադոլարային ադրբեջանամետությո՞ւնը: Անձամբ ես՝ քո արտաքինի, քաշի, հասակի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, բայց ականջիդ օղ արա՛ ու խոսքերս փոխանցի՛ր  քաղաքական պապաներիդ. 1-ին. Չկա, Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող, ազգությամբ հայ մարդ, ով կարող է խոսել գրավված տարածքների և այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին: 2-րդ.  Ոչ թե մե՛նք պետք է  տարածքներ վերադարձնենք հորինված Ադրբեջանին, այլ ընդհակառակը՝ շատ շուտով Ադրբեջա՛նը պետք է Հայաստանին վերադարձնի հայկական պատմական Նախիջևանը: 3-րդ. Դու խոսում ես անխուսափելիության մասին և, թերևս միակ դեպքն է, որ  ճիշտ էլ անում ես, որովհետև անխուսափելի է ոչ թե ազատագրված հայկական տարածքների վերադարձը Ադրբեջանին, այլ անխուսափելի է քո փախուստը Հայաստանից: 4-րդ. Ռիչարդ, դու ասում ես, որ  քեզ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին: Քեզ հանդիպած հայերի ոչ թե մեծամասնությունը, այլ ողջ հայ ազգն է միանշանակ դեմ, մեր եղբայրների ու քույրերի արյան ու մահվան գնով ազատագրված տարածքները՝ հայոց սուրբ հողը, շուրջ 30 տարի հայատյացությամբ զբաղվող, Ադրբեջանին վերադարձնելուն: Եվ, 5-րդ.  դու իրավունք չունե՛ս խոսելու խաղաղության մասին, քանզի քո Ամերիկան ուղղակի ատում է խաղաղությունը՝ մարդակործան ՆԱՏՕ-ի միջոցով Երկիր մոլորակի տարբեր անկյուններում անվերջանալի պատերազմներ հրահրելով»: Եվ, վերջում. Հայաստանում, հատկապես դիվանագիտական առաքելություն իրականացնող ոչ մի դեսպան, թող երբեք չփորձի ուղղակի կամ  անուղղակի ձևով քիթը խոթել իմաստուն հայ ժողովրդի որոշումների մեջ, առավել ևս, որ այդ որոշումները վերաբերում են Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության պահպանմանը, այլապես կարժանանա  Ռիչարդ Միլսի անխուսափելի փախուստին:     «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության նախագահ՝ Խաչիկ Մայիսի Ասրյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am