Մեծ համաներումի «խերը». Ոստիկանները չեն կարողանում զսպել նոր հանցագործությունների ալիքը
«Ժամանակ» թերթը գրում է, որ մինչ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են լայնածավալ համաներում իրականացնել, իրավապահ համակարգը հայտնվել է նոր մարտահրավերի առաջ։ Կտրուկ աճել են նվազ և միջին ծանրության հանցագործությունները: Հանցագործները վստահ են, որ համաներմամբ ազատ են արձակվելու, իսկ ոստիկանները պարզապես չեն կարողանում զսպել հանցագործությունների այս ալիքը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ այսօրվա համարում:
