Մահացել է Արա Գյուլերը

Մահացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը: Աշխարհի ամենահայտնի 7 լուսանկարիչներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով: Գյուլերը ծնվել է Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Ստամբուլի կենտրոնում նրա արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»: 2014թ. այցելել է Հայաստան: Հայ լինելն առավելություն է, ասել է Գյուլերը՝ հավելելով, որ ինքը երբեք չի թաքցրել իր ազգությունը:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Իրանը մահապատժի է ենթարկել Բաբակ Շահբազիին, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար Ըստ երևույթին ստիպված եմ լինելու Զելենսկու և Պուտինի հետ նստել նույն սենյակում. Թրամփ Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփն իրեն սեպտեմբերի 29-ին հրավիրել է Սպիտակ տուն Ազատի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դժգոհ են գործով առաջին դատավճռից Այո, դավաճան և նիկոլական հակաեկեղեցական Արամը շատ արժանի հյուր է ՊԻՌԴոսի մոտ... Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնությունը և պահանջում արդար քննություն Գագիկ Ծառուկյանը բացում է իր խաղաքարտերը․․․ (video) Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Թրամփը Հնդկաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին հեռախոսազրույց է ունեցել Նարենդրա Մոդիի հետ #ՀԻՄԱ․ Լարված վիճակ Գյումրում ավագանու նիստում. «Ձեռառնոցի է, դրա համար էլ էս օրին ենք»․ «Ինձ լսե՛ք» (video) ՔՊ-ականների մասնակցությամբ հանցագործությունները (video) Բոլոր դերակատարները պե’տք է պատիժ կրեն, խիստ և սթափեցնող. Թագուհի Թովմասյան Սոչի-Երևան չվերթի չեղարկման պատճառները կախված չէին Red Wings-ից․ պարզաբանում Ռուբեն Վարդանյանը խնդրել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ ՄԽ անդամներին, ԿԽՄԿ ներկայացուցիչներին ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն» Թրամփը հրաժարվել է պատասխանել՝ կփոխանցի՞ Ուկրաինային զենիթահրթիռային համալիրներ «Ժողովուրդ». Թե ինչպես է մշակույթն ազատ ու կենդանի լինելուց վերածվում քարոզչական արտադրանքի Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել. Արմեն Աշոտյան «Դե Մաշտոցին հանեք, Այբուբենը մի կարդացեք, որովհետև, ըստ իշխանության տրամաբանության, Այբուբեն ստեղծողը «իրական Հայաստանում» չի ծնվել». Էդուրադ Շարմազանով Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի և Ադրբեջան միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հետագա առաջընթացին․ ԱՄԷ նախագահ Ինձ համար մեծ պատիվ է օգնել կարգավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը և ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների և ժողովուրդների հետ․ Թրամփ «Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին». Լևոն Զուրաբյան Իրանն ու Ռուսաստանը գրոհային գործողություններ են մշակել «Արևմուտք-2025»-ի շրջանակում «Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am