Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ (Հարությունյան) օրեր առաջ՝ հոկտեմբերի 10-ին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նշենք, որ Արտյոմ Հարությունյանը մեղադրվում է անձնագիր կեղծելուն դրդելու մեջ՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդված 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը): Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանը դրդել է պաշտոնատար անձի՝ իրեն կեղծ անձնագիր տրամադրել։ Առաջադրված մեղադրանքում, սակայն Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելի վաղ ՀԺ-ն գրել էր, որ Կանևսկոյը ձերբակալվել է հունիսի 28-ին Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակում կատարված խուզարկությունից հետո: armtimes.com
