Հեռացող դեսպանն ու մոտեցող խնդիրները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը,անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, նշել է, որ «գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է»: Դեսպանի այդ կարծիքն առաջին անգամ չէ, որ հնչում է: Արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանները խոսում են «գրավյալ»տարածքներից ու դրանք հանձնելու անխուսափելիությունից: Ասել, որ դա ընդամենը դեսպանի կարծիք է, սխալ կլինի: Դա բանակցային միջնորդ հանդիսացող երկրների միասնական պաշտոնական տեսակետն է, բայց որի բարձրաձայնումը դրվել է ամերիկացիների վրա: Հարց կարող է առաջանալ, որ եթե կա այդ միասնական տեսակետը, ապա ինչո՞ւ աշխարհի հզորները չեն պարտադրում Հայաստանին հանձնել տարածքները: Բանն այն է, որ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտ կան տարբեր շահեր, ու եթե նրանք միասնական տեսակետ են հայտնում, ապա դա ամենևին չի նշանակում միասնական գործողություն կամ միասնական շահեր: Եռանախագահող երկրների միջև կան աշխարհաքաղաքական շահերի բախումներ, ինչն էլ առայժմ հնարավորություն է տալիս Ղարաբաղում պահել ստատուս քվոն (թեև 2016-ի ապրիլյան պատերազմի արդյունքում այդ ստատուս քվոն փոխվեց ի վնաս մեզ): Միջնորդ երեք խոշոր խաղացողներից որևէ մեկը մեր տարածաշրջանում այնքան հզոր չէ, որ կարողանա մյուսների շահերն անտեսելով միանձնյա որոշում կայացնել ու լուծում պարտադրել Հայաստանին, Ղարաբաղին և Ադրբեջանին (դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալիները գտնվում են Ստեփանակերտում, Երևանում ու Բաքվում):Արտաքին ուժերի որոշակի հաշվեկշռի պայմաններում հարցը տեղափոխվում է մեր ու Ադրբեջանի միջև առկա ռազմաքաղաքական և տնտեսական հաշվեկշռի տիրույթ, որտեղ մենք վերջին տարիներին անընդհատ զիջել ենք մեր դիրքերը: Այդ հաշվեկշռի խախտման հետևանքով է, որ արդեն խոսվում է ոչ թե «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», այլ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի մասին, ինչը բացարձակապես անընդունելի գաղափար է և չի բխում մեր երկրի շահերից, քանզի այդպիսով ոչ թե խաղաղություն կհաստատվի, այլ կստանանք պատերազմ ու անխուսափելի կապիտուլյացիա: Ի դեպ, «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի քարոզը շատ զգուշորեն ու հեռվից իրականացնում է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: Վարչապետի կնոջ խաղաղասիրական գործունեությունը միգուցե այլ ենթատեքստ ունի, բայց դրա արտաքին տպավորությունն ամբողջությամբ տեղավորվում է «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևում: Թերևս հստակեցման անհրաժեշտություն կա այս հարցում և Փաշինյանը դա պետք է անի: Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանի ասածների պաշտոնական արձագանքին, ապա մինչև այսօր առավոտյան ՀՀ իշխանությունները լռում էին: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Միլսի ասածները համարում է «հեռացող դեսպանի հեռացող մեսիջ»: Դեսպանն, այո՛, հեռանում է և մեսիջն իր հետ տանում, բայց պաշտոնական Երևանը պետք է հստակ արձագանքի Միլսի ասածներին ու զուգահեռաբար հանրային լայն երկխոսություն իրականացնի անխուսափելիորեն մոտեցող խնդիրների մասին, որպեսզի պարզ դառնա, թե ո՞րն է ՀՀ պաշտոնական տեսակետը Ղարաբաղի հարցում: Թե չէ արտգործնախարար Մնացականյանը մի բան է ասում ու անում, Փաշինյանը այլ բաներ է ասում ու անում, բայց արդյունքում ստացվում է «կաշա», այն էլ այնպիսի հարցում, ինչպիսին ՀՀ ու Արցախի անվտանգության ապահովման հարցն է: Կորյուն Մանուկյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am