Ինչո՞ւ մամուլի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Հայ մամուլի օրը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 -ի հոկտեմբերի 16-ին Մադրասում լույս է տեսել հայկական առաջին տպագիր պարբերականը`«Ազդարարը»: «Ազդարարը» հայերեն լեզվով լույս է տեսել ամիսը մեկ անգամ` 1794-ի հոկտեմբերից մինչեւ 1796 -ի մարտ: Ամսագիրը հրատարակել է Հարություն Շմավոնյանը: Ընդհանուր առմամբ լույս է տեսել 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: Յուրաքանչյուր տարի հայ մամուլի ներկայացուցիչներին շնորհավորել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Սակայն դեռ երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է մամուլի ներկայացուցիչ, կարծես, հարկ չհամարեց շնորհավորելու գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ: Ի դեպ, սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին բացթողումը չէ: Ինչպես հայտնի է` նա չէր շնորհավորել նաև Գյումրիի տոնը, և միայն օրվա ավարտին կարճ ուղերձ էր հղել` գյումրեցիներին խոստանալով պատժել մեղավորներին` իրեն տեղյակ չպահելու համար:
Հետաքրքիր է` այս անգամ ո՞վ է մեղավոր և ով պետք է վարչապետին հիշեցներ օրվա խորհրդի մասին: Թերևս, գոնե Նիկոլ Փաշինյանին կարիք չկա հիշեցնելու` ինչ դեր ունի մամուլը երկրի հասարակական-քաղաքական կյանքում, որքան մեծ է ազատ մամուլի ներդրումը բոլոր բնագավառներում: Ի վերջո, անկախ ինտերնետային դարի առանձնահատկություններից` մամուլը զանգվածային լրատվության ավանդական միջոց է և պետք է գործի: Ուստի, պետությունը պետք է արժևորի դրա գոյությունը: Միայն «այփադներով» ապրելը կտրում է իրական արմատներից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am