Մարդիկ օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» և ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք

Մարդիկ ունեն եւ պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չենք վերաբերում մեր ունեցած հարկային պարտավորություններին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում՝ նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարեւոր եռանկյունի է: Այն քաղաքացին, որ արդարացիորեն պահանջում է լուծումներ, պետք է հասկանա, որ ինքը նաեւ այդ լուծումների մասնակից է: Երբ պատշաճ ձեւով հարկերը վճարում է, ապա իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Մենք այդ բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ:
Մարդիկ պահանջում են, որ կառավարությունը քայլեր ձեռնարկի իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, բայց արդյոք բոլոր մարդիկ ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Վախենամ, այս հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է: Շատ տեղերում մենք կարող ենք տեսնել մարդկանց, որոնք օրեր են անցկացնում թաղային «բեսեդկաներում» եւ ասում են՝ մի գործ լիներ, աշխատեինք»,-հայտարարեց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ երբ գնացել էին Արարատի մարզում արտադրական տարածքներ, ընկերությունների ներկայացուցիչներն ասում էին, որ միշտ պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել ազնվամորի, սիդրիկ, շուշան եւ այլն: «Մարդիկ Տավուշի, Սնյուիքի, Լոռու մարզերից բերում են: Բայց նրանց գործունեությունը բավարարում է պահանջարկի չնչին տոկոսը: Ես չեմ ասում, բոլորս ամեն ինչ թողնենք գնանք սինդրիկ հավաքելու: Կառավարությունն ունի պարտավորություն մարդկանց բարեկեցությունն ապահովելու, սակայն երբ որեւէ ընտանիք ոչինչ չի անում իր բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, ապա շատ դժվար է հավատալ, որ հրեղեն կառավարություն կձեւավորի ու ստիպողաբար այդ ընտանիքի բարեկեցությունը կապահովի: Ուզում եմ էլի ընդգծել, որ նոր ժամանակները աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են: Դրա համար պետք է հարկ վճարող քաղաքացիների թիվը մեծ լինի: Մեր խնդիրն է, որ այդ հարկերն արդյունավետ ծախսվեն»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am