Մենք «մերոնքականների» և «ձերոնքականների» չենք բաժանելու. Նիկոլ Փաշինյան

«Այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ, այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ ուղերձն այն է, որ մենք «մերոնքականների» և «ձերոնքականների» չենք բաժանելու :Կա բարիկադներ կառուցելու ժամանակը և կա բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, մենք հիմա մտել ենք ապամոնտաժելու ժամանակը։ ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որն ինչ-որ բացասական արձագանքի չարժանանա՝ մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, մյուսը՝ ոչ այդքան, անթերի մարդիկ չկան ու անթերի նշանակումներ չեն լինելու։ Խնդիրը հետևյալն է՝ պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը։ Հիմա խոսվում է, այս պաշտոնյան սա է արել, մյուսը՝ նա է արել, ով ինչ արել է իր արածի համար պատասխան կտա, կապ չունի պաշտոնյա է, թե ոչ։ Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում էր արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով»,-   այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը՝ թե Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակելը սյունեցիների մոտ զայրույթ առաջացրեց։ Ֆելիքս Ցոլակյանի նշանակման դեպքում էլ բացասական արձագանքներ եղան,ասաց նա: Հարցին՝ թե ապագա կառավարությունում հնարավոր է նաև «Հանրապետական» խմբակցության անդամ լինի, նա պատասխանեց. «Տեսականորեն, այո, իհարկե հնարավոր է։ Մենք մարդուն չենք ասում, որ եթե ՀՀԿ անդամ ես կամ եղել ես, չի լինի։ Ինչի մինչև հիմա ՀՀԿ անդամներ մեր իշխանության կազմում չե՞ն եղել։ Փոխնախարարներ են եղել, ովքեր ՀՀԿ անդամ են»։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am