Բուն հեղափոխությունը սկսվեց. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց իր հրաժարա­կանի մասին, և Հայաստանը թևակոխեց, այսպես ասած, ժամանակավոր կառավար­ման շրջան, խորհրդարանի երկշաբաթյա լուծարման փուլ, որը, խոշոր հաշվով, պահվում է, այսպես ասած, քաղաքա­կան համաձայնությունների վրա: Մյուս կողմից՝ քաղաքա­կան համաձայնություններն էլ, իրենց հերթին, պահվում են հասարակության այն վստահության քվեի վրա, որ ունի Նիկոլ Փաշինյանը: Կամ այլ կերպ ասած՝ այդ քաղաքա­կան համաձայնությունը պահ­վում է թավշյա հեղափոխու­թյան փաստի վրա, որն էլ ուղ­ղակի այլընտրանք չի թողել քաղաքական ուժերին, քան համաձայնել դեկտեմբերին արտահերթ ընտրություն անե­լու հանրային օրակարգին: Այս իրավիճակում դարձյալ հրատապ են հնարավոր ռիս­կերն ու վտանգները, որոնց մասին խոսվում է նախկին հա­մակարգի, այսպես ասած, ռևանշի կամ հակահեղափոխու­թյան առումով: Սակայն դար­ձյալ պետք է վերադառնանք ելման կետ, այսինքն՝ թավշյա հեղափոխության կայացման փաստին: Եթե այդ փաստը կա, ապա ռիսկերն ու վտանգ­ները, ըստ էության, ենթակա են այդ փաստին, և ոչ թե հակառակը: Իսկ արդյո՞ք թավշյա հեղա­փոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշ­տոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդակա­նությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության ար­դյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղա­փոխությունը: Իսկ ներկա­յումս, թեև Փաշինյանը հրա­ժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վար­չապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թե­կուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համա­կարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին: Սակայն, այս ամենով հան­դերձ, գլխավորը դարձյալ այն է, որ գործնականում ամեն ինչ ենթարկվում է թավշյա հեղա­փոխության տրամաբանու­թյանը և գոյությանը: Եվ հենց դրա համար էր նաև, որ անհ­րաժեշտ էր գործընթացն իրա­կանացնել հնարավորինս շուտ, քանի որ մայիս-հունիսին բավական բարդ է կան­խատեսել, թե ինչ տրանսֆոր­մացիաների ենթարկված կլի­ներ իրավիճակը ամենատար­բեր գործոնների բերումով, արդյունքում դժվար է ասել, թե մենք ինչպիսի հեղափոխական երաշխիք կունենայինք: Եվ այդժամ առաջանում էին ար­տահերթ ընտրությունը հենց հեղափոխության արդյունքին համահունչ ապահովելու մեծ վտանգներ և ռիսկեր: Միով բանիվ, չունենք և չենք կարող ունենալ 100 տոկոս երաշխավորված իրավիճակ, երբեք, և այս մասին, իհարկե, շատ ենք խոսել: Սակայն միա­ժամանակ նաև պետք է նկա­տել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնա­րավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջու­թյան համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավ­շյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակից գերադասվում է հեղափոխու­թյունն ավարտելու տարբերա­կը, կիսատ չթողնելու տարբե­րակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ ար­դեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավո­րություններով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am