ՀՀԿ հայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Սամվել Ֆարմանյանը, խմբակցությունից անկախ, ներքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ հայտարարությամբ էին հանդես եկել: Մասնավորապես, ՀՀԿ-ական քառյակը նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները, իրենցից սկսած մինչեւ վերջին հատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչեւ «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»: Իսկ վերջում ընդգծել էին. «Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։ Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետեւում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցեւ, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։ Ի վերջո, թե ումից են հիասթափված, ովքե՞ր են նրանց զանգում, ու ովքե՞ր են էժան խաղ սկսել, այդպես էլ հայտարարությունը գոնե հանրության համար մնաց անհասցե, իսկ պատգամավորների կողմից՝ չպարզաբանված: Նրանք համառորեն որեւէ մեկնաբանություն չեն տալիս: Ինչեւէ, թե արդյոք «տարբեր կողմերի պարոնայք» ՔՊ-ականները զանգել են ՀՀԿ քառյակին եւ ինչ-որ առաջարկներ արել, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից: -Ոչ, բայց իրենցից զանգ եղել է մեզ: - Նկատի ունեք վերանշյալ հայտարարությամբ հանդես եկած ՀՀԿ-ական 4 պատգամավորների՞ն: - Չորսից մեկին: - Կմանրամասնե՞ք, թե ով է նրանցից դիմել... - Ոչ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 61 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am