«Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ. Ինչ կլինի, եթե «ծռերը» չանցնեն ԱԺ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ «Սասնա ծռեր» խմբավորումը, որն այլեւս հանդես է գալիս որպես կուսակցություն, Նիկոլ Փաշինյանին հրապարակավ կոչ անելով լինել ավելի վճռական ու ավելի կտրուկ, դիմել առավել կոշտ միջոցների, ըստ էության, ճանապարհ է բացում իր քաղաքական հավակնությունների համար: Որովհետեւ, եթե չկան բիրտ ու կոշտ գործողություններ, չկա, այսպես ասած, նաեւ «Սասնա ծռերի» անհրաժեշտությունն ու կարիքը քաղաքական դաշտում: Մյուս կողմից, չի բացառվում, որ նման կոչերը ընդամենը պարզ քաղաքական շանտաժի դրսեւորումներ են: «Սասնա ծռերի», նրանց անորոշ կարգավիճակի մասին հերթական մտորման առիթ դարձավ «Միայնակ Գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանի հուղարկավորության արարողության ժամանակ Վարուժան Ավետիսյանի կողմից հնչեցված մահախոսականը, որից մի հատված առաջարկում ենք կարդալ առանց վերափոխման. «Ուշանում են վճռական ու արդյունավետ քայլերը՝ վերջ տալու իրավունքի ու պետականության, ժողովրդի արժանապատվության եւ իրավունքի դեմ շարունակվող ոտնձգություններին: Բոլոր ապստամբներն ու ընդվզած քաղաքացիները, այդ թվում՝ Արմեն Բիլ յանն ու Սմբատ Բարսեղյանը, պետք է անհապաղ ազատ արձակվեն: Ապստամբն անպարտ է օրենքի առաջ: Օրենքն ապստամբի ոգորումի եւ ընդվզման արգասիքը պետք է լինի, այլ ոչ նրա դահիճը: Ապստամբի նկատմամբ հարուցված մեղադրանքը պետք է կարճվի եւ դադարեցվի, իսկ հարուցողները եւ շինծու մեղադրանքներ հորինողները պետք է պատասխան տան ենիչերիություն անելու համար: Նախկին ռեժիմի կառավարման ժամանակ դահճային–ենիչերիական պաշտոններ զբաղեցրած բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում եւ առաջին հերթին՝ այսօրվա ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պետք է ազատվեն զբաղեցրած պաշտոններից եւ պատրաստվեն տեղեր զբաղեցնելու Հայկական Նյուրնբերգի նստարանին»։ Ակնհայտ է, որ «Սասնա ծռերը», չնայած հրաժարվել են այլեւս զենքը քաղաքականության մեջ կիրառել, բայց չեն հրաժարվել այն հռետորաբանությունից ու տոնայնությունից, որը օգտագործում էին հենց այն ժամանակ, երբ զենքով քաղաքականություն էին իրացնում: Որքան էլ որ Ծռերի այս ոճը տարօրինակ թվա, մեծ հաշվով այն անփոփոխ է: Միով բանիվ մեկ բան շարունակում է մնալ անփոփոխ՝ «Սասնա ծռերի» քաղաքական կարգավիճակը եւ այդ կարգավիճակի անորոշությունը: Հենց այդ անորոշությունն է, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա չի թողնում հասկանալ նրանց տեղն ու դերը քաղաքականության մեջ: Հեղափոխությունը կարծես որոշակիորեն փոխեց վիճակը՝ Ծռերից շատերի խափանման միջոցը փոխվեց, բայց քրեական գործերը շարունակում են քննվել դատարանում: Եվ հենց այս երկակիությունն է, որ շարունակվում է մինչ օրս ու անորոշության մեջ պահում նրանց կարգավիճակը՝ ոչ միայն իրավական, այլեւ քաղաքական իմաստով: Ցավոք, այդ անորոշությունը խորացնում է հենց ինքը՝ Փաշինյանը, օրինակ, մի կողմից Ֆեյսբուքում ցավակցելով Խանդոյանի ընտանիքին, մյուս կողմից՝ հակառակ Ծռերի ցանկության, չմասնակցելով Խանդոյանի հոգեհանգստին: Մի կողմից մեղադրանքը չի կարճվում, մյուս կողմից փոխվում են խափանման միջոցները: Հասկանալի է, որ փորձ է արվում հասարակության որոշակի հատվածների դրական մեսիջներ ուղարկել, որոնց տողատակում նաեւ կա որոշակի հիմնավորում առ այն, որ թեկուզեւ ձեւի մեջ անընդունելի, բայց բովանդակորեն «Սասնա ծռերն» ըստ էության եւս պայքարում էին նախկին իշխանության դեմ: Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան այն է, թե ինչ վերաբերմունք ունի Փաշինյանը «Սասնա ծռերի» հանդեպ, այլ այն, որ այդ վերաբերմունքն ըստ էության երկակի է: Այս երկակիությունն ու անորոշությունը, որ դրսեւորվում է թե՛ իրավական, թե՛ առավել եւս քաղաքական հարթության վրա, դառնում է վտանգավոր ու պայթյունավտանգ ական Փաշինյանի իշխանության տակ: Դժվար է պատկերացնել, թե, օրինակ, ինչ տեղի կունենա, եթե Ծռերը չհասցնեն մասնակցել արտահերթ ընտրություններին իրավական կարգավիճակի պատճառով, ում նրանք կոչ կանեն կանգնեցնել Հայկական Նյուրնբերգի դատաստանի առաջ: Կամ ինչ տեղի կունենա, եթե նրանք մասնակցեն, բայց չանցնեն խորհրդարան: Պետք է կողմնորոշվել եւ վերջ տալ այս անորոշությանը, որը հղի է վտանգներով թե՛ պետության, թե՛ առաջին հերթին Փաշինյանի համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am