Սիրիայում սպանվել է ԻՊ հիերարխիայում «երկրորդ մարդը»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ նշանակությամբ երկրորդ պարագլուխը սպանվել է Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի գործողությունների արդյունքում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ France Press-ի վկայությամբ` առաջնորդի անունը, որը հայտնի է որպես Հաջի Իմամ, Աբդ ար-Ռահման Մուստաֆա ալ-Քադուլի է:
