Նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունների համար ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններում Մադրիդյան սկզբունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ՝ հարցրինք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Կարծում եմ՝ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացվի այն սկզբունքների վրա, որոնք այսօր մենք կարեւորում ենք․ ա) հարցի լուծումը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, բ) բացարձակապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, գ) խաղաղությանը նպաստող մթնոլորտ, ինչն անչափ էական է, դ) ստատուս եւ անվտանգություն, ինչն անչափ կարեւոր է Հայաստանի համար։ Այս ամենն ուզում եք ներառել Մադրիդյան սկզբունքների մեջ, ուզում եք՝ ոչ, սակայն խնդրում եմ այս երկու կետը՝ ստատուս եւ անվտանգություն, խստագույնս շեշտել։ Մեզ համար դրանք ամենակարեւորն են»։ Կարո՞ղ ենք հասկանալ, որ «մադրիդյանում» ամրագրված Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը ձեզ համար անընդունելի է։ «Ես ասում եմ՝ մենք չենք կարող բանակցել այնպիսի ստատուսի շուրջ, որը չի բավարարում մեր ամենամեծ խնդիրը՝ Արցախի եւ արցախցիների ֆիզիկական անվտանգությունը»։ Պարոն Մնացականյան, բոլոր դեպքերում տպավորություն է, որ Ձեր մոտեցումներն ու մտքերը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից տարբերվում են։ «Չե՛ն տարբերվում»։ Տարբերվում են, որովհետեւ նա ասում է՝ առանց Ղարաբաղի ոչ մի բանակցություն, իսկ Դուք ահա արդեն երկու անգամ բանակցել եք Մամեդյարովի հետ՝ առանց ղարաբաղյան կողմի։ «Դա բավականին ծավալուն թեմա է, կանդրադառնանք դրան մեկ այլ ֆորմատով»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am