«Որդուս բերման են ենթարկել միրգ կտրող կենցաղային ծալովի դանակի համար». Պարույր Հայրիկյանը պարզաբանում է

Երեկ, ոստիկանության աշխատակիցները սառը զենք կրելու կասկածանքով, Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի որդուն։ Քիչ առաջ, Պ. Հայրիկյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով. «Այսօր բազմաթիւ լրատուամիջոցներ հետաքրքրւում էին, թէ ինչու և ինչ առիթով են երեկ որդուս՝ Դաւիթ Հայրիկեանին հրաւիրել ոստիկանութիւն։ Բարեկամներիս տեղեկացնեմ, որ անհանգստանալու ոչինչ չկայ։ Նոյնիսկ ինձ զանգահարելը կամ յետոյ պատմելը Դաւիթն աւելորդ էր համարել։ Չէր ասել նաև որ իմ որդին է։ Ես կատարուածի մասին տեղեկացայ համացանցից և լրագրղներից, ապա խօսեցի իր հետ (Հիմա նրանք Վայոց Ձորի կողմերում վայելում են բնութիւնն ու պատմական յուշարձանների հմայքը)։ Տեղի ունեցածի մասին․ Ամենայն հաւանականութեամբ, որոշ ոստիկաններ չափից աւելի աչալուրջ են եղել կամ ուզեցել երևալ։ Որդիս կնոջ, մանկահասակ երեխաների (1 և 3 տարեկան) և բարեկամների հետ զբոսնելիս է եղել Հիւսիսային պողոտայում։ Հաւանաբար երեխաներին տրուող միրգը կտրելու համար օգտագործել է կենցաղային ծալովի դանակը։ Կարծում եմ, որ դանակ տեսնելով ոստիկանները իրենց պարտքն են համարել ստուգել այն։ Հիացած չեմ, որ իրենց թոյլ են տուել փոքրահասակ երեխաներից ու կնոջից բաժանել հայրիկին։ Կարող էին ուղղակի խորհուրդ տալ կենցաղային դանակը դնել կնոջ պայուսակի մէջ և վերջ։ Բայց և սարսափելի ոչինչ չեմ տեսնում այն բանում, որ գերզգուշաւորութիւն են հանդէս բերել։ Բացի այդ տղաս մօտիկից է ծանօթացել մեր իրականութեանը։ Լրագրողները հարցնում են՝ ես քաղաքական ենթատեքստ տեսնու՞մ եմ որդուս որոշ ժամանակ ոստիկանութիւնում պահելու մէջ։ Հստակ պատասխանում եմ՝ ոչ։ Այս օրերին մենք բնականաբար քննադատում ենք ՍՍ-ի՝ «նախորդ ռեժիմի» սահմանադրոթեան պայմաններում նոր ընտրութիւնների գնալու ցանկութիւնը, բայց դրա առիթով մեր և իմ դէմ որևէ սադրանք հաւանական չենք համարում»։

դիտվել է 86 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am