Կործանիչի վթարից 2 օդաչու է զոհվել
Իրանի հարավարեւելյան Չաբահար քաղաքում ուսումնական կործանիչի վթարի հետեւանքով զոհվել է երկրի ՌՕՈւ 2 օդաչու։ «Ռազմական ուսումնական օդանավի կործանման հետեւանքով զոհվել են օդաչուն եւ նրա գործընկերը»,- հայտնել է Սիսթան եւ Բելուջիսթան նահանգի անվտանգության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ասքար Միրշեքարին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
