Ինչ է քննարկել Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունն ու դերը մեր ժամանակակից քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ մեր խոսակցությունները, քաղաքական գործընթացները և քաղաքայկան իրավիճակը կընթանան համագործակցության շարունակության տրամաբանությամբ և, իհարկե, մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ դրա համար: Համոզված եմ, որ նաև ձեր ընկալումն է այդպիսին: Մենք քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք, քննարկենք խնդիրները: Ես չեմ ուզում ասել, որ մենք հույս ունենք, որ խնդիրներ չենք ունենա, դա ընդհանրապես լավ ռեժիմ չէ որևէ ժողովրդավարական երկրում, ուղղակի պետք է հուսալ, որ բոլոր խնդիրները հնարավոր կլինի քննարկել փաստարկների, երկխոսության և քաղաքական իրավիճակի հաշվառման և երկրի պետական ու ազգային շահերի, ժողովրդի շահերի տրամաբանության տեսանկյունից: Ուրախ եմ այս հանդիպման համար և շնորհակալ եմ նաև ձեր պատրաստակամության համար»:
Իր հերթին, Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք ևս շնորհակալ ենք պարոն վարչապետ, բնականաբար, Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք հստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու: Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջև կանգնած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների լուծման, անկախ հետագա որևէ դասավարումից՝ մենք միևնույն է պետք է շարունակենք միմյանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետության: Այդ առումով, Դաշնակցության լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի: Իսկապես, շատ կարևոր է, որ այս փուլում մենք կարողանանք բոլոր խնդիրները լուծել փոխադարձ հարգանքով, միմյանց տեսակետները լսելով, համադրելով, որովհետև առողջ համագործակցությունը ենթադրում է նաև որոշակի հարցերի հետ կապված քննարկումներ, ինչու ոչ՝ բանավեճեր: Վստահ եմ, որ արդյունքում կարող ենք հանգել ընդհանուր հայտարարի, որովհետև մեր նպատակն իսկապես նույնն է: Մենք հենց սկզբից այս նոր իրադարձություններին, հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ մեծ արժևորում ենք տվել և իսկապես համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի: Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները: Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման և այդտեղ մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am