Հայաստանին ծրագրված ապագա է պետք․ Արամ Զ․Սարգսյան

Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը օրախնդիր անհրաժեշտություն է` ապահովելու ազգային անվտանգության խնդիրների արդյունավետ լուծումը, զարգացնելու ազգային տնտեսությունը և քաղաքական, տնտեսական ու գլխավորը` մշակութաբանական ճգնաժամից դուրս գալու համար: Արևմուտքի հետ կապերի բովանդակային խորացումը բխում է մեր ազգային շահերից և մեզ շանս է տալու տեղապտույտից պոկվել, ճիշտ ընկալման դեպքում` նաև թռիչքաձև զարգացում ապահովել:

Մեր առաջնահերթ խնդիրն է ձերբազատվել փոքր երկիր լինելու ու անպայմանորեն ինչ-որ միության շրջանակներում մեր գոյությունը ապահովելու բարդույթից:
Հայաստանին նախևառաջ պետք է անվտանգություն, որ մեզ համար ապահովում է մեր ազգային բանակը, բայց որևէ պետություն այսօր չի կարող իր անվտանգությունը կապել միայն իր բանակի կամ այն ռազմական բլոկի հետ, որին անդամակցում է այդ նպատակով: Բազմակողմ կապերի զարգացումն է այն հենքը, ոի վրա Հայաստանը պիտի շարունակի իր անվտանգության համակարգի զարգացումը: Դա նշանակում է ոչ միայն ապավինել ՀԱՊԿ-ի` իր պատմության մեջ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած, հիմնականում քաղաքական կառույցին, այլև գործուն կապեր զարգացնել ՆԱՏՕ-ի հետ` ընդգրկվելով Հայաստանի համար արդյունավետ ծրագրերում, ուսումնառազմական փորձ կուտակելու, ռազմական նոր տեխնոլոգիաներին տիրապետելու, այլևայլ խնդիրներ լուծող վարժանքներում: Հայաստանի համար գերկարևոր է արդյունաբերության վերականգնումը, նոր տեխնոլոգիաներով հագեցած ու աշխատատեղերի ստեղծման հեռանկարներով: Ցանկացած երկիր զարգանում է, երբ արտադրանք է տալիս, ոչ թե շեշտադրում է սպառման ոլորտն ու առևտուրը: Տնտեսական երկնիշ աճի այդ շրջանն անցել ենք ու այդ շրջանի հետևանքն է նաև Հայաստանի տնտեսության կառուցվածքային ավերակումը: Նոր տեխնոլոգիաների ու ֆինանսական ներդրումների հարցում մեզ կարող են աջակցել միայն Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, եթե ստեղծենք փոխշահավետ պայմաններ` բացառելով մոնոպոլիաներն ու կոռուպցիան: Սա հեռու ապագայի պատկեր չէ, այսօր ու այստեղ է պետք այդ խնդիրները լուծել: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի ներկան ու ապագան Արևմուտքի հետ բովանդակային համագործակցության մեջ է: Այսօր, երբ Հայաստանի իշխանությունը չունի լեգիտիմության խնդիր, պարտավոր է օգտագործել անկախ ու հավասարակշիռ քաղաքականություն վարելու հնարավորությունը: Արևմուտքը բաց է մեր առաջ ու մեզնից ակնկալում է անկախ ու կանխատեսելի քաղաքականություն: Նրանց, որ կհարցնեն` իսկ Ղարաբա՞ղը, կպատասխանեմ, որ զինադադարի համաձայնագրի կնքումից հետո Արևմուտքն է երաշխիք եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության համար: Եվրամիության ու ԱՄՆ-ի շահերից բխում է տարածաշրջանում պատերազմի բացառումը, խաղաղության հաստատումը և տնտեսական ծրագրերի իրականացումը` բոլոր պետությունների ընդգրկումով: Համոզվելու համար հիշեք ոչ միայն քաղաքական հայտարարությունները, այլև ֆինանսական աջակցությանը, որ ստացել է Ղարաբաղը այս տարիներին: Հավելեմ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և դա առաջին հերթին նշանակում է, որ ոչ միայն Հայաստանը պետք է ունենա Ռուսաստանի շահերի ըմբռնում, այլ նաև Ռուսաստանը պետք է ունենա Հայաստանի ազգային շահերի գիտակցում ու իր քաղաքականության մեջ բացառի Հայաստանի դեմ քայլերը, և երկրորդ` ռազմավարական դաշնակցությունը մի պետության հետ չի բացառում հարաբերությունների զարգացումն այլ պետությունների հետ: Ի դեպ` դրա փայլուն դասը հենց Ռուսաստանն է տալիս Հայաստանին` Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իր ռազմավարական համագործակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը` ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմանի կապերի իրական զարգացումը այն հենքն է, որի վրա մենք կարող ենք ունենալ թե քաղաքական հաջողություններ, թե տնտեսական: Անցած տարիներն ապացուցել են` այս թեզը այլևս վիճելի չէ և պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության վերականգնման ու համակողմանի զարգացման նպատակը: Արամ Սարգսյան «Հանրապետություն» կուսակցություն

դիտվել է 63 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am