Ով է Արագածոտնի նորանշանակ մարզպետ Դավիթ Գևորգյանը

Այսօր կառավարության արտահերթ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Նա տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալն էր: Նորանշանակ մարզպետի կենսագրությունը Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1991թ. 22 մարտի, ք. Երևան Կրթություն 1998-2007թթ. սովորել է Երևանի N 78 միջնակարգ դպրոցում: 2007-2014թթ.սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ «շուկայաբանության» (մարքեթինգ) բաժում՝ ստանալով շուկայաբանության բակալավրի որակավորումը: Աշխատանքային գործունեություն 2012թ. հիմնել է «Բիզնես Քալչր» ՍՊԸ-ն, որը զբաղվում է մարքեթինգային գործունեությամբ և գովազդով: 2013-2015թթ. «Դանիելյան պրինտ» ՍՊԸ («Նոյյան Տապան» տպագրատուն) զբաղեցրել է տնօրենի պաշտոն: 2016-2018 թթ. «Առգե բիզնես» ՍՊԸ շուկայի ուսումնասիրության մասնագետ: 2018թ.հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում: Այլ տվյալներ Զինապարտ է,պահեստազորի սպա, լեյտենանտ: Կուսակցական պատկանելություն Անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած չէ: