Դադարեցրեք հայհոյանքները. Լենա Նազարյանը դիմում է հանրությանը

Ազգային ժողովում եղել են շատ լարված օրեր: Եղել է, որ լիագումար նիստերի դահլիճում պատգամավորները բղավել են իրար վրա, նեղացրել են իրար, եղել է, որ պատգամավորները հարցազրույցների միջոցով են իրար շատ կոպիտ հակազդել, բայց եթե չի եղել անձնական թշնամանք, իսկ քաղաքական գործիչը պետք է դա իր գործում իսպառ բացառի, ապա բոլոր այս դեպքերում մարդիկ միջանցքներում եւ հարցազրույցներից հետո նորմալ շփվել են, աշխատել են աշխատանքային խմբերում, գործուղումների ժամանակ, օգնել են իրար, սուրճ են խմել ու կատակներ են արել ու սա՛ է ինձ համար ընդունելի աշխատաոճը ու գործնական/մարդկային հարաբերությունները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Եվ սա երբեք ինձ չի կաշկանդել՝ ասելու այն, ինչ կարծում եմ, որ պետք է ասեմ եւ նաեւ հարգել եմ, երբ ուրիշներն էլ շարունակել են անկաշկանդ գործել: Մեր քայլերթի օրից սկսած երբե՛ք չեմ ասել, տարածել կամ հավանել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող բովանդակություն որեւէ պատգամավորին վերաբերող: Համբերատար սպասել եմ, որ անցնի բարկության ու անհանգստության ալիքը՝ հուսով, որ կդադարի վիրավորանքների տարափը: Երբ զայրույթ է, ես դեռ կարող եմ հասկանալ, բայց երբ մարդկանց վիրավորելը վերածվում է առօրյա զվարճանքի եւ անձնական բավարարվածության աղբյուր, ուրեմն նման բան անողները պետք է մտահոգվեն առաջին հերթին իրենց առողջության, հետո նաեւ առհասարակ իրենց հարաբերությունների որակի, բառապաշարի եւ այս ամենից բխող հետեւանքների մասին: Խնդրում եմ իմ ընկերներին դադարե՛լ տարածել ու հավանություն տալ նմանատիպ բովանդակությանը: Հակառակ պարագայում դուք միմիայն ձեր մասին եք ինձ մոտ կարծիք ձեւավորում»,- գրել է նա:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am