Չենք կարող օդից ունենալ մեսսիներ, ռոնալդոներ. Վանեցյան

ԱԱԾ տնօրեն և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գնահատականով՝ Ազգերի լիգայի խաղարկության D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանի հավաքականի խաղը Ջիբրալթարի ընտրանու հետ նշեց, որ չի ուզում ֆեդերացիայի նախկին ղեկավարների մասին որևէ բան ասել. «Մեր հավաքականը ոչ ամենալավ վիճակում է գտնվում տարբեր պատճառներով: Կոչ եմ անում զինվել համբերությամբ, քանի որ ով հասկանում է ֆուտբոլից, գիտի, որ չենք կարող օդից ունենալ մեսսիներ, ռոնալդոներ: Խաղից հետո ես հանդիպել եմ մեր ֆուտբոլիստների հետ ու ասել, որ դուխները տեղը պահեն ու չընկճվեն, չնայած, այո, ամոթ է, որ պարտվել ենք: Բայց ունենք, ինչ ունենք»,- ասաց Վանեցյանը: Նա նշեց, որ ՀՀ-ում 120 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ունենք, և պետք է զարգացնենք մասսայական ֆուտբոլը: Խոսելով Վարդան Մինասյանի հրաժարականի մասին՝ Վանեցյանը նշեց, որ չէր կարելի այս պահին նման քայլի դիմել: