Նասկի Գագոն, Վովայի Արշակը՝ Հունան Պողոսյանի «հեղափոխական» շրջապատը

«Հրապարակը» գրում է. Նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու փաստը միարժեք ընկալում չի գտնում հանրության շրջանում։ Հունան Պողոսյանը 2008-ից մինչև հեղափոխությունը զբաղեցրել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ու հաճախ եղել է ընդդիմության դեմ պայքարի առաջնագծում, երեկվանից քննարկվում է նաեւ նրա հարստությունը, կոռուպցիոն մեղադրանքներ են հնչում, հարցադրումներ, թե ինչ միջոցներով է գեներալի որդին 100 հազար դոլարանոց ավտոմեքենա վարում։ Մյուս կողմը՝ «հեղափոխականները», պաշտպանում են այս նշանակումը՝ հակադարձելով, թե Պողոսյանը սերտ կապ չի ունեցել նախկինների հետ, նա կատարել է իր աշխատանքը եւ համակարգի բանիմաց ոստիկաններից էր։ Սակայն համացանցում լայն տարածում գտած այս լուսանկարից պարզ երեւում է, որ Պողոսյանը նախորդ իշխանության քրեական տարրերի հետ առավել քան մտերիմ հարաբերությունների մեջ է եղել։ Հունան Պողոսյանի ձախ կողմում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն է՝ հանրահայտ Վովայի Արշակը, ում քաջագործությունների մասին լեգենդներ են շրջում, Արշակի կողքին նախկին ոստիկանատպետ Լյովա Երանոսյանը, ում դեմ նոր իշխանությունները գործ են հարուցել՝ հեղափոխության օրերին հանրորեն վտանգավոր արարքների համար։ Իսկ աջից Հունան Պողոսյանին թեւանցուկ արած երիտասարդը նախկին ոստիկանապետի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանն է՝ Նասկի Գագոն, ով եւս նախկինում բազում սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել։ Նա այն «հրոսակախմբի» անդամներից էր, որոնք 2016-ի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա։ Ի դեպ, Հունան Պողոսյանն իր՝ Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է ու ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանում լավ լինի:

դիտվել է 3068 անգամ
Լրահոս
13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am