Հունան Պողոսյանի դրամական միջոցները 19 անգամ գերազանցել են նրա տարեկան աշխատավարձը

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը այդ պաշտոնում է 2008թ.-ից: Նա ոստիկանապետի մյուս տեղակալների համեմատ ամենահարուստն է: Ուսումնասիրելով նրա գույքի ու եկամուտների 2011թ. հայտարարագիրը, պարզվեց, որ նա նշված տարում ստացել է 4 մլն 552 հազար 80 դրամի եկամուտ, որը աշխատավարձն է: Բացի այդ, նրա հաշվին 2011-ի տարեսկզբին եղել է 75 մլն դրամ, տարեվերջին` 72 մլն: Անփոփոխ է մնացել միայն դոլարային դրամական միջոցը` 40 հազար: Հ. Պողոսյանի կինը` Նունե Հովհաննիսյանը որեւէ եկամուտ չունի: Տարեսկզբին ունեցել է 10 հազար դոլար, իսկ տարեվերջին` 0: Ոստիկանապետի տեղակալի հայրը` Հրաչ Պողոսյանը, նշված տարում դարձյալ որեւէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվեհամարին տարվա սկզբին եղել է 140 միլիոն դրամ, որը տարավերջին 0 է դարձել: Անփոփոխ է մնացել արտարժույթով ունեցած գումարը` 100 հազար դոլար: Հունան Պողոսյանի մայրը` Հեղինե Պողոսյանը կենսաթոշակառու է: Նրա տարեկան եկամուտը գոյացել է հենց ստացած կենսաթոշակից` 336 հազար դրամ: Սակայն նրա հաշվեհամարին եղել է 1 մլն 500 հազար դրամ եւ 5000 դոլար: Հունան Պողոսյանի որդու` Հրաչյա Պողոսյանի միակ եկամուտը ստացած նվիրատվությունն է` 140 մլն դրամ: Նա այդ գումարով ձեռք է բերել հողամաս եւ բնակելի տուն: Հավանաբար Հրաչյայի նվիրը պապից է, քանի որ վերջինս ունեցել է նույնքան գումար 2011-ի տարեսկզբին, որը տարեվերջին զրոյական է դարձել: Հրաչյա Պողոսյանն ունի նաեւ դրամական միջոցներ` 10 մլն դրամ եւ 24 հազար դոլար (տարեսկզբին` 25 հազար դոլար): Ոստիկանապետի տեղակալի դուստրը նույնպես եկամուտ չի ստացել: Հեղինե Պողոսյանն իր հաշվին ունեցել է ընդամենը 10 հազար դոլար: hetq.am

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am