ՔՊ-ն վերածվում է հերթական իշխանության կուսակցության
ՔՊ-ն վերածում է հերթական իշխանության կուսակցության, այսինքն բոլոր քաղաքապետերը, գյուղապետերը, կառավարության անդամները, գործարարները ձգտելու են անդամագրվել նրան: Այդ պարագայում ՔՊԿ-ն ունի զարգացման երեք տարբերակ. . կամ հստակ աշխարհայացք է որդեգրում ու դրա հիման վրա պետության զարգացման նախագիծ է ներկայացնում, . կամ այդ զանգվածը սկսում է կոռուպցիայով զբաղվել, ինչը մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ ունի, . կամ փլուզվում է: Գարնանը, երբ խոտը կանաչի, արդեն պարզ կլինի, թե որ ուղղությամբ են գնալու: Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
