Նիկոլ Փաշինյանը դարձել է ավելի վստահ. Ռիչարդ Միլզ

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզի համոզմամբ՝ Հայաստանում «ժողովրդավարության ապագան փայլուն է»:
«Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում ՀՀ-ում ավելի քան երեք ու կես տարի պաշտոնական Վաշինգտոնը ներկայացրած Միլզը ընդգծել է․ – «Հայ ժողովուրդը նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ»: «Լավատես եմ Հայաստանում ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է դժվար հարևանություն և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է»: Ռիչարդ Միլզի խոսքով, այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը ցանկանում է ունենալ նոր հասարակություն․ – «Այն, ինչ մենք տեսանք այս տարվա ապրիլ-մայիսին, հայերի առաջնորդած, հայերի առաջ մղած զարգացումներ էին, երբ հայ ժողովուրդը ոգևորիչ կերպով խաղաղ բողոքի միջոցով արտահայտեց իր դժգոհությունը: Հայերը ցանկանում էին նոր հասարակություն, ցանկանում էին տեսնել այնպիսի քաղաքական կամք, որը լուծում կտա խնդիրներին: Անկեղծ ասեմ, ինձ հարցնում էին՝ երբ Գյումրիում սկսվեց շարժումը, արդյո՞ք տեսնում էի, թե այն ուր կհասնի: Իմ պատասխանն՝ ոչ»: Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին՝ դեսպան Ռիչարդ Միլզը համեմատություն արեց Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերից մեկի՝ երկրորդ նախագահ Ջոն Ադամսի հետ, որովհետև, դեսպանի խոսքով, Ադամսը կարողացավ ապստամբների առաջանորդից դառնալ պետության ղեկավար․ – «Պատիվ եմ ունեցել բազմիցս հանդիպել [Հայաստանի] վարչապետին՝ մինչև Փաշինյանի վարչապետ ընտրվելը և վարչապետ ընտրվելուց հետո։ Հարց էր առաջացել, որը, կարծում եմ, բոլորիս մոտ է ծագել՝ արդյո՞ք նա կարող է հեղափոխական առաջնորդից, փողոցի քաղաքական գործչից անցում կատարել պետության ղեկավարի: Սա տարբեր հմտություններ է պահանջում, և յուրանչյուրը չի կարող նման անցում կատարել: Տեսել ենք՝ որոշ մարդիկ ձախողվել են: Պետք է ասեմ, որ տպավորված եմ՝ տեսնել նրան առաջնորդի դերում, նա դարձել է ավելի վստահ: Կարծում եմ, նա դեռ ձգտում է տիրապետել առաջնորդի հմտություններին: Տպավորված եմ նրա հեղինակությամբ, նա կարողանում է տեսնել ընդհանուր պատկերը»: Երևանից հեռացող Միլզը հայ-ամերիկյան հարաբերությունները «ամուր և խորը» բնորոշեց․ – «Կարծում եմ մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամուր են և խորը: Անցած շաբաթ հայտարարեցի, որ ԱՄՆ կառավարությունը ավելացրել է Հայաստանին տրվող աջակցությունը: Ցանկանում ենք աջակցել այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, ցանկանում ենք աջակցել նրան, ինչին հայ ժողովուրդը ցանկանում է հասնել: Կարծում եմ, մեր հարաբերությունները լավ վիճակում են: Մոտ երկու շաբաթից Երևան է այցելելու ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, ով նախորդ 3-4 տարիների ընթացքում Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Կարծում եմ, հայ-ամերիկյան հարաբերությունները լավ վիճակում են»:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am