Թիվ 155 դպրոցում ռումբ հայտնաբերվել է՞
Այսօր ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի թիվ 155 դպրոցում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
