Արտակարգ իրավիճակ Երևանի թիվ 155 դպրոցում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու կինոլոգներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Լ. Միրիջանյանի անվան N155 հիմնական դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաև ոստիկանության կինոլոգներ։ Ժամանել են նաև «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։
