«Նիկոլ Փաշինյանն անձնական ատելություն ունի իմ հանդեպ». Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահը համոզված է, որ երկիրը դեռ ղեկավարվում է «հեղափոխական ռոմանտիզմով»: Հարուցված գործը բխում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հանդեպ ունեցած անձնական ատելությունից: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շեշտել է, որ 10 տարի առաջ, մարտի 1-ին նա գործել է իր՝ որպես նախագահ ունեցած լիազորությունների սահմաններում: Քոչարյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իր հարաբերություններին և, մասնավորապես, Վլադիմիր Պուտինից ստացած ծննդյան շնորհավորանքին: «Իմ պաշտոնավարման ժամկետների ավարտից հետո էլ են ու Պուտինը պահպանել են պարբերական շփումն ու լավ ընկերներ ենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալությանը՝ խոսելով Հայաստանում տիրող ներքին իրավիճակի, ներկա իշխանությունների քայլերի վերաբերյալ:
