« Ես չեմ ցանկանում տրիլիոններով դոլարներ տալ». Թրամփ
Լրագրողն Սպիտակ տան ղեկավարին հարցրել է, թե նա իրական է համարում արդյոք կլիմայի փոփոխությունը: «Կասկածում եմ, որ Երկրի վրա կլիման փոփոխվում է մարդու ներգործության պատճառով, ուստիեւ չեմ ցանկանում տրիլիոններով դոլարներ ծախսել՝ փորձելով կանխել այդ գործընթացների զարգացումը: Ես կարծում եմ՝ ինչ-որ բան տեղի է ունենում, ինչ-որ բան փոխվում է, եւ այն վերստին կվերադառնա նախկին վիճակին:Ես չեմ կարծում, թե դա մտացածին բան է, կարծում եմ, հավանաբար, կան փոփոխություններ, բայց ես չգիտեմ՝ արդյոք դրանք պայմանավորված են մարդու ներգործությամբ»,- CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Այ թե ինչ կասեմ ձեզ: Ես չեմ ցանկանում տրիլիոններով եւ տրիլիոններով դոլարներ տալ,- ընդգծել է ԱՄՆ-ի ղեկավարը:- Ես չեմ ցանկանում միլիոնավոր եւ միլիոնավոր աշխատատեղեր կորցնել: Ես չեմ ցանկանում հայտնվել անշահավետ դիրքում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
