« Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է». Թրամփը՝ Սպիտակ տան մասին
«Վստահում եմ Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին:Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ: «Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ է, դա արատավոր տեղ է: Վաշինգտոնը արատավոր, արատավոր վայր է: Հարաձակումներ, զրպարտանք, խոսակցություններ քո թիկունքում, բայց ես յուրովի հարմարավետ եմ ինձ զգում այստեղ»,- CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթերում ցուցադրվել է հոկտեմբերի 14-ին այս մասին պատմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Նախագահը հայտնել է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կարող են լքել մի քանի աշխատակիցներ: Ընդսմին նա ընդգծել է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս» չկա, չնայած այն բանին, որ այդ մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
