Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի «սև ցուցակը» համալրվում է նոր անուններով․
Ադրբեջանում արդեն ավանդույթ է դարձել երկրի «սև ցուցակը» նոր անուններով համալրելը։ Այս անգամ այդ «բախտին» արժանացել են ՌԴ կին գործիչները, ովքեր ՀՀ առաջին տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Արցախ՝ խաղաղության քարոզ կատարելու համար։
«Սև ցուցակում» են հայտնվել ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովան, հայտնի ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայան, հոսպիսների օգնության բարեգործական «Վերա» հիմնադրամի հիմնադիր Աննա Ֆեդերմեսսերը, լրագրողներ Կիրա Ալտմանը և Կատերինա Գորդիևան, «Կամավորների օգնություն ծնողազուրկ երեխաներին» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելենա Ալիշանսկայան,«Երազանքի դահուկներ» հիմնադրամի տնօրեն Օլգա Շիլովան։
Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցանկը ներառում է տարբեր երկրների մոտ 700 քաղաքացիներ: Մոտավորապես 160-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, 70-ը Գերմանիայի, 50-ը ԱՄՆ, 50-ը Իտալիայի, 40-ը Ֆրանսիայի և այլն: Այս մարդիկ ընկել են Ադրբեջանի «սև ցուցակում» միայն այն բանի համար, որ օրենքի շրջանակներում այցելել են Արցախ»։
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը