Դռան վրա արտառոց գրություն են թողել. տարել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տիգրան Թադևոսյանի որոշմամբ՝ ՀՀ Քր-օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի (գողությունը՝ բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 5-ին, Վանաձոր քաղաքի Տարոն-2 ՔՇՀ 3.11 շենքի բնակիչ, 60-ամյա Տիգրան Պապանյանի դիմումի փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Տ. Պապանյանը Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին հայտարարություն է տվել, որ նույն օրը՝ ժամը 16:30-ից մինչև 20:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակարանի մուտքի դուռը կոտրելու միջոցով մտել են բնակարան և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր: Գ. Շամշյանի տեղեկություններով, գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ գողը կամ գողերը տունը թալանելուց հետո դռան վրա թողել են գրություն, որում գրված է եղել. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ, զարմացավ: Իսկ մենք գնում ենք դբա լավը» ու մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, բնակարանատերերը՝ ծաղրի առարկա չդառնալու նպատակով, այդ գրությունը վերացրել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, թալանված բնակարանը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջը՝ Սուսաննա Դարբինյանին, ով Վանաձորի թիվ 30 դպրոցի տնօրենն է, իսկ նրա ամուսինը՝ Վանաձորի քաղաքապետարանի նախկին ճարտարապետն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Արամ Սարգսյանը ցույց է տալիս՝ ինչպես լինել անբարոյական քաղաքական գործիչ․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի ՄԻՊ-ի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը Ժողովուրդ, լսե՛ք, Ավինյանի խորհրդականները ստանում են 629 հազար դրամ աշխատավարձ․ Արմենակ Դանիելյան (video) Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, բայց շատերը լռում են. Արթուր Չախոյան Ալեքսեյ Նավալնիի կինը պնդում է, որ իր ամուսնուն թունավորել են Ես նիկոլական եմ եղել ու հիմա տանջվում եմ․ քաղաքացի (video) ՔՊ-ական պատգամավորը որոշել է մանիպուլյացիայի միջոցով թիրախավորել 13-ամյա աղջկան Ատրճանակն ի տես յուրայիններին է ուղղում, իսկ մատը սեղմում ժողովրդի վրա Երկու տարվա ընթացքում Հայաստանում միջին կենսաթոշակի չափը կարող է բարձրացվել 50%-ով․ «Հայաքվե» Հակոբ Կարապետյանի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն․ ՄԻՊ Նիկոլի օլիգարխը 10 միլիարդ է պտտացնում․ Երվանդ Բոզոյան (video) 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել. «Հետք» «Ալե՛ն, Հայկ, մի՛ կռվեք, երկուսդ էլ ճիշտ եք․ մնացածը կորոշի բարոյազուրկ ՔՊ-ն» (video) Դատերի մեծ մասը ՊԵԿ-ը պարտվում է, իսկ «մասկի շոուների» արդյունքները այն չեն լինում, ինչ կանխատեսվում էր․ Վահրամ Միրաքյան Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Ավետիք Բաբայանը պնդել է, թե իբր արձակուրդի է մեկնել «աշխատանքային ծանրաբեռնվածությունից» ելնելով. 24news.am #ՀԻՄԱ․ «Փո՜՜՜ղերը, փո՜՜՜ղերը, ՔՊ-ի ներսում իրար են ուտում․ սպասեք պայթյունի»․ Գառնիկ Դանիելյան (video) ԱՄՆ-ն Green Card վիճակախաղին մասնակցելու համար վճար է սահմանել Տիգրան Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am