Արայիկ Խանդոյանին հուղարկավորեցին Եռաբլուրում՝ զինվորական կարգով
Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ գայլին» այսօր՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորեցին զինվորական կարգով։ Հուղարկավորությանը մասնակցող թափորը Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց ոտքով է հասել «Եռաբլուր»։ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությանը ներկա էին հարազատներ, մարտական ընկերներ, «Սասնա ծռերի» անդամներ եւ ուղղակի քաղաքացիներ։
