Հայաստանի հետ խաղում Ջիբրալթարի հաղթական գոլի հեղինակը գրասենյակային մենեջեր է. armsport.am

Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն, ինչպես հայտնի է, 0:1 հաշվով շատ անակնկալ պարտություն է կրել Ջիբրալթարի ընտրանուց: Ջիբրալթարի հավաքականը ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցում է 2016 թվականից: Նախքան Հայաստանի հետ խաղը պաշտոնական խաղերում Ջիբրալթարի վիճակագրությունը բավականին տխուր էր՝ 22 խաղ և 22 պարտություն:

Ջիբրալթարցիներն ընդամենը 5 գոլ էին խփել և բաց թողել 107-ը: Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը պաշտոնական մրցաշարերում առաջինն էր Ջիբրալթարի պատմության մեջ: Մեր ընտրանու հետ խաղի 50-րդ րոպեին Ջիբրալթարի հավաքականի փոխավագ Ժոզեֆ Չիպոլինան, ով ֆուտբոլից դուրս աշխատում է գրասենյակում՝ որպես մենեջեր, իր առաջին գոլն է խփել հավաքականի կազմում: Խաղի հերոսն, այդուհանդերձ, Ջիբրալթարի հավաքականի դարպասապահ Կայլ «Չինո» Գոլդվինն է: Նա 14 հարված է հետ մղել. մեր ընտրանու ֆուտբոլիստներն ընդհանուր առմամբ 36 հարված են կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Հատկանշական է, որ ընկերական խաղերում Ջիբրալթարի հավաքականը ևս 2 հաղթանակ էր տարել՝ 1:0 հաշվով Մալթայի նկատմամբ 2014 թվականին, և 1:0 հաշվով՝ Լատվիայի նկատմամբ 2018 թվականին: Ջիբրալթարը 34 հազար բնակչություն ունի:ՈւԵՖԱ-ում գրանցված հավաքականներից միայն Սան-Մարինոյի բնակչությունն է ավելի քիչ: Տեսեք, թե ինչպես էին ջիբրալթարացիները տոնում պատմական հաջողությունը Երևանում. Հիշեցնենք` Հայաստանի և Ջիբրալթարի հավաքականներն Ազգերի լիգայի D խմբում են ընդգրկված: Հիմա խումբը գլխավորում է Մակեդոնիան, ով 6 միավոր ունի և 1 խաղ պակաս է անցկացրել: Ջիբրալթարը երեկվա հաղթանակից հետո միավորներով հավասարվել է Հայաստանին (3 խաղ 3 միավոր), բայց գտնվում է 4-րդ տեղում է: Լիխտենշտեյնի հավաքականը ևս 3 միավոր ունի, բայց 2 խաղից հետո:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am