Նոր սկանդալ Ալիևի մերձավորների շուրջ. ինքնաթիռ, Cartier զարդեր, 35 բանկային քարտեր

Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը՝ դատապարտված 15 տարվա ազատազրկման՝ խարդախության համար Մեծ Բրիտանիայի հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) առաջին անգամ պահանջել է բացահայտել այլ պետության քաղաքացու հարստության աղբյուրը, հաղորդում է BBC-ն: Խոսքը Ադրբեջանի Միջազգային բանկի նախին ղեկավարի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի մասին է, որը, համաձայն դատական փաստաթղթերի, շքեղ կյանք է վարել՝ միայն «Հարոդս» հանրախանութում ծախսելով մոտավորապես 16մլն ֆունտ, ինչպես նաև ձեռք է բերել ավելի քան 20մլն ֆունտ արժողությամբ անշարժ գույք: Նրա անունը հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ լրացավ լրատվամիջոցների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական արգելքի ժամկետը: BBC-ի ծավալուն հոդվածը ներկայացրել է aravot.am-ը: Պարզվում է, Բրիտանիայի իշխանություններն ավելի վաղ իրավունք էին ստացել հարցումներ ուղարկել 50 հազար ֆունտ և ավելի արժողությամբ ակտիվների սեփականատերերին չպարզված ծագմամբ ունեցվածքի վերաբերյալ: Խոսքը նախ և առաջ հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների, ինչպես նաև եվրոպական տնտեսական գոտու մեջ չմտնող պետություններից ազդեցիկ քաղաքական դեմքերի մասին է: Հաջիևայի գործով դատական լսումները Լոնդոնի Բարձր դատարանում սկսել են հուլիսին: Նրանից պահանջել են պարզաբանումներ անշարժ գույքի երկու օբյեկտների՝ լոնդոնյան հեղինակավոր Նայթսբրիջ շրջանում 11.5 մլն ֆունտ սթերլինգ արժողությամբ տան, ինչպես նաև Ասքոթ քաղաքի մոտ 10.5 մլն ֆունտով ձեռք բերված հողատարածքի մասին: Եթե Հաջիևան չկարողանա բացատրել՝ ինչ ծագում ունեն անշարժ գույք և հողատարածք գնելու համար ծախսված գումարները, նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել: Ո՞վ է: Հաջիևան Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է, որը 2016թ. Բաքվի դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման վատնումների և խարդախության համար: Հաջիևը հերքում էր բոլոր մեղադրանքները: Լոնդոնում լսումների ժամանակ ամուսինները դրանք անվանել էին անարդար: Հաջիևայի փաստաբանները հայտարարել էին, որ NCA-ի կողմից հարցման փաստը չի նշանակում, որ նա կամ նրա ամուսինը որևէ հանցագործություն են կատարել: Իրենց հերթին NCA-ի փաստաբանները պնդում էին, որ Հաջիևների ծախսերը էականորեն գերազանցում են Ադրբեջանի Միջազգային բանկում Ջահանգիր Հաջիևի վաստակածին: Լոնդոնում լսումների ընթացքում պարզվել է նաև, որ Զամիրա Հաջիևան Լոնդոնում շքեղ կյանք է վարել: Մասնավորապես, համաձայն դատական փաստաթղթերի, նա ճամփորդել է բիզնես կարգի ինքնաթիռներով, իսկ վերջին 10 տարիներին լոնդոնյան Հարոդս հանրախանութում ծախսել է շուրջ 16 մլն ֆունտ: Ովքե՞ր են Հաջիևները Ջահանգիր Հաջիևը 2001-2015թթ. ղեկավարել է Ադրբեջանի Միջազգային բանկը: 2016-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ մեղավոր ճանաչվեց խարդախության մեջ, որի արդյունքում բանկի հաշիվներից անհետացել էին տասնյակ միլիոնավոր դոլարներ: Դատարանը նրա նկատմամբ կիրառեց նաև մոտ 40մլն դոլարի չափով տուգանք: Յոթ տարի առաջ Բրիտանական Վիրջինյան կղզիների վրա հիմնված կազմակերպությունը 11.5մլն ֆունտով ձեռք բերեց տուն Հարոդս հանրախանութից մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա: NCA-ը հայտարարում է, որ այդ կազմակերպությունը պատկանում է Հաջիևներին: 2013թ. Զամիրա Հաջիևային պատկանող ևս մի կազմակերպություն ձեռք է բերել Ասքոթից ոչ հեռու գտնվող Միլ Ռայդ էլիտար գոլֆ-ակումբի կեսը: Զամիրա Հաջիևան ստացել է ներդրողի այցագիր և իրավունք ունի մշտապես բնակվել Մեծ Բրիտանիայի տարածքում: Դատաքննության սկզբում Հաջիևները փաստաթղթերում նշվում էին միայն որպես պարոն և տիկին Ա.: Դատարանում պարզ դարձավ, որ 10 տարվա ընթացքում Զամիրա Հաջիևան Հարոդս հանրախանութում ծախսել է ավելի քան 16 մլն ֆունտ սթերլինգ. դա գերազանցում է օրական 4 հազարը: Դատարանում ապացույցներ են ներկայացվել, որ մեկ օրվա ընթացքում նա ծախսել է 150 հազար ֆունտ Boucheron ֆիրմայի արտադրանքի վրա, որն արտադրում է էլիտար զարդեր, օծանելիք և ժամացույցներ: Հաջորդ օրը, ինչպես ասվել է լսումների ընթացքում, նա լցրել է իր գինու մառանը՝ դրա վրա ծախսելով 1800 ֆունտ: Մյուս օրը նա 100 հազար ֆունտով գնել է Cartier զարդեր, ինչպես նաև 20 հազարի նվերներ ամուսնու համար: Հաջիևան ունեցել է 35 բանկային քարտ՝ տրված Ադրբեջանի Միջազգային բանկի կողմից, որտեղ աշխատել է իր ամուսինը: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Հաջիևները Հարոդսի մասնավոր ավտոկայանատեղիում ձեռք են բերել նաև երկու տեղ, իսկ Զամիրա Հաջիևան 42մլն դոլարով գնել է նաև Gulfstream G550 ինքնաթիռ, որով արդյունքում ինքն էր ճանապարհորդում: Հաջիևան չի ընդունում մեղքը Նա պնդում է, որ որևէ բանում մեղավոր չէ և փորձում է դատարանի միջոցով չեղարկել հարցումը: Հաջիևայի փաստաբանները Բարձր դատարանում հայտարարել են, որ նրանք դարձել են անարդարության զոհ: Ջահանգիր Հաջիևը հերքում է, որ խարդախությամբ խոշոր գումարներ է հանել իր բանկի հաշիվներից: Նա բողոքարկել է, սակայն դատավճիռը թողնվել է անփոփոխ: Նրա փաստաբանները պնդում են, որ նա գժտվել է Ադրբեջանի իշխող շրջանակների հետ և դրա համար վճարել է իր ազատությամբ: Նա կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին քննել իր գործը: Զամիրա Հաջիևան բրիտանական դատարանում հայտարարել է, որ իր ամուսինը արդար գործարար է, որին հաջողվել է հարստանալ գործարարությամբ բանկի ղեկավար դառնալուց առաջ: Սակայն Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը պնդում է, որ 1993-2015թթ. ընթացքում Հաջիևը գտնվել է պետական ծառայության մեջ և չէր կարող վաստակել նման խոշոր գումարներ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում բախվել են «Lexus RX350»-ը, «Toyota RAV4»-ը և «Hyundai Sonata»-ն․ 1 հոգի դիմել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am