Քաղաքական ճգնաժամի վտանգն ու Մոսկվայի խորամանկ զգուշությունը

Մոսկվայի և Երևանի համագործակցությունը շարունակվում Է, չնայած Հայաստանի քաղաքական իրադրությանը: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը պատմել Է «Իզվեստա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 8-ին: «Պլանաչափ համատեղ աշխատանք Է ընթանում համագործակցության կոնկրետ ուղղություններով: Պերճախոս Է փոխադարձ առևտրաշրջանառության դրական դինամիկան. 2018 թվականի առաջին կիսամյակում դրա աճը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ կազմել Է 23,4 տոկոս՝ հասնելով 925,6 մլն դոլարի»,-նշել Է նա: Դիվանագետը հավաստել Է, որ կողմերն առաջվա պես պահպանում են ինտենսիվ երկխոսությունը: «Հաշված ամիսների ընթացքում կայացել Է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի երեք հանդիպում և Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երկու հանդիպում: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով»,-ասել Է նա: Կարասինի կարծիքով, Մոսկվայի և Երևանի նման հաճախակի շփման արդյունքը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը «ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես Էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում»: Մոսկվայում, չնայած ինտենսիվ երկխոսությանը, որոշակի անհանգստություն, այնուամենայնիվ ունեն: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ այս օրերին Հայաստանում է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Թերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրել է, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ և հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը: Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին` իրենք որոշակի անհանգստություն ունեն. «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»: Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, պարզ է, որ բոլոր կողմից անհանգստություններ կլինեն կապված ներքաղաքական իրավիճակի հետ: Ամերիկյան Stratfor հետազոտական ինստիտուտն էլ վերլուծել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նախ անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած հայտնի իրադարձություններին, Հանրապետական կուսակցության պահանջներն այն մասին, թե խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019թ. մայիսին կամ հունիսին, և դրան ի պատասխան գործող կառավարության կողմից պնդումները, որ ընտրություններն անց են կացվելու՝ այս տարվա դեկտեմբերին: Հոդվածում մատնանշում են, որ հոկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որը նախաձեռնվել էր Հանրապետական կուսակցության կողմից  և ստացավ «Բարգավաճ Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունների աջակցությունը, և որով բարդանում է արտահերթ ընտրությունների անցկացումը: Բայց Փաշինյանի կողմից դրանք «հակահեղափոխական» քայլ անվանելուց հետո, քվեարկությունից անմիջապես հեռացվեցին կառավարության 6 անդամների, որոնց կուսակցություններն աջակցել էին օրինագծին: Ապա՝ Փաշինյանի հազարավոր աջակիցներ հավաքվեցին խորհրդարանի շենքի դիմաց, իսկ այնուտեև Փաշինյանը սկսեց բանակցություններ վարել ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ արտահերթ ընտրությունների շուրջ, ըստ aravot.am-ի՝ հիշեցրել են Stratfor հետազոտական ինստիտուտում: «Ինչու՞ է կատարվում, այս ամենը Հայաստանում քաղաքական դիմակայությունը կարելի է դիտարկել որպես այսպես կոչված «թավշյա հեղափոխության» շարունակություն, և վերջին զարգացումները ցույց են տալիս, որ լայնածավալ ցույցերը և հեղափոխական մյուս գործողությունները կարող են վերադառնալ: Չնայած ընդդիմության առաջնորդ Փաշինյանը կարողացավ դառնալ վարչապետ և հեռացնել Հանրապետակաների առաջնորդին, Հանրապետականները դեռ շարունակում են գերակշռող ներկայություն ունենալ Հայաստանի խորհրդարանում...»: Հետևաբար, ի՞նչ սպասել այժմ, արդյոք Փաշինյանի և Հանրապետական կուսակցության միջև բանակցությունները կհանգեցնեն համաձայնության, և երբ տեղի կունենան ընտրությունները: «Նախկին ցույցերը հիմնականում խաղաղ էին,  բայց կարևոր կլինի հետևել՝ արդյոք բախումներ կլինեն ուժայինների և ցուցարարների միջև՝ հաշվի առնելով, որ այս անգամ քաղաքական բարձր պահանջներ են դրված: Ուժայինների դիրքորոշումը ցույցերին մեծապես կորոշի քաղաքական ճգնաժամի ընթացքը: Հետաքրքիր կլինի հետևել Հայաստանի անվտանգության երաշխավորի և ամենաազդեցիկ արտաքին ուժի՝ Ռուսաստանի դիրքորոշմանը: Ռուսաստանը պաշտպանեց Փաշինյանին, բայց հետո լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ ձերբակալվեցին Հայաստանի նախկին քաղաքական և ուժային պաշտոնյաներ, այդ թվում ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը: Հնարավոր է, որ այս անգամ Ռուսաստանի աջակցության նժարը փոխվի Փաշինյանի ընդդիմադիրների կողմը, չնայած քանի դեռ Հայաստանը մնում է Ռուսաստանի քաղաքական շահերի շրջանակում, Մոսկվայի համար մեկ առաջնահերթությունը կլինի կանխել քաղաքական անկայունությունն այդ երկրում»: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, կարող ենք արձանագրել, որ ըստ ամենայնի, Ռուսաստանը նախ չի տեսնում, թե ով է Հայաստանում Փաշինյանի կառավարությանն ընդդիմադիր, այնպես որ, նրան ձեռնտու է ինտենսիվ աշխատել Փաշինյանի հետ, ինչի մասին էլ ակնարկել է Կարասինը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am