Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Էդուարդ Կարապետյանի Nissan Altima մակնիշի 35 VR 894 համարանիշի և Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վլադիմիր Սարգսյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 21 AP 101 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, վարորդներից Վ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
