Սամվել Մայրապետյանի կապը Մարտի մեկի հետ

Գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին առաջադրված մեղադրանքի մեջ Մարտի մեկի մասին հիշատակում չկա: Այսօր Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից առաջ լրագրողներին ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Կաշառք ստանալուն օժանդակելու վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել: Կոնկրետ մեղադրանքի մեջ նման ձեւակերպում չկա, որ կապ ունի Մարտի մեկի հետ»:
«Ա1+»-ի հարցին, որ Սամվել Մայրապետյանը առողջական խնդիրներ ունի եւ անհամատեղելի է անազատության մեջ գտնվելու հետ, ՀՔԾ պետն ասաց, որ բոլոր մարդիկ էլ այս կամ այն չափով առողջական խնդիրներ ունեն: