Մի փոքր ցաք ու ցրիվ է ստացվել. Վարդան Արամյան

Հարգելի ՖԲ ընկերներ! Օրերս մասնակցել եմ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Տնտեսական քաղաքականությունը ու բիզնես միջավայրը Նոր Հայաստանում» թեմայով հանդիպում-քննարկմանը, որի ընթացքում իմ կողմից հնչեցված մտքերն ինչ որ չափով ոչ ճշգրիտ ձևակերպումներ են ստացել մամուլում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է "Ներդրողը պետք է համոզված լինի,որ վիճակը Հայաստանում կանխատեսելի է եւ ապահով" վերնագրով հոդվածին, որտեղ վստահ եմ, որ մեր գործընկերները թեև փորձել են դրական նկատառումներից ելնելով ասածներս տեղ հասցնեն մեր հանրությանը, բայց թույլ տվեք նկատել որ մի փոքր ցաք ու ցրիվ է ստացվել և ներկայացված մտքերն ընթերցողի մոտ կարող է շփոթ առաջացնել: Հետևապես՝ փորձեմ մի քանի բառով տեղեկացնել տնտեսական թեմաներով այս քննարկմանն ինչ թեզեր եմ առաջ քաշել: 1. Տնտեսվարողներին պետք է բացատրել տնտեսական քաղաքականության տեսլականը, որպեսզի նրանց մոտ ձևավորվի կայուն սպասումներ ապագայի նկատմամբ և դրա հիմքով վերջիններս ճշգրտեն իրենց վարքագիծը, հակառակ դեպքում անորոշությունը բերելու է սպասողական (ոչիչն չնախաձեռնելու, ռիսկ չվերձնելու) վիճակի՝ վնասելով տնտեսական աճի պոտենցիալին: 2. Երբ խոսում ենք հարկային ոլորտում խորքային փոփոխությունների մասին պետք է հաշվի առնենք, որ հարկային քաղաքականությունը տնտեսական կառավարման կարևոր գործիքներից է, որն ունենում է և կարճաժամկետ և երկարաժամկետ ազդեցություն, քանի որ այն ազդում է ինչպես ամբողջական առաջարկի և ամբողջական պահանաջարկի կորերի տեղափոխության վրա (ազդում է տնտեսվարողների ծախսերի և տնային տնտեսությունների տնօրինվող եկամտի վրա), այնպես էլ այդ կորերի թեքվածության (էլաստիկությունների) վրա՝ մեծացնելով կամ փոքրացնելով արտադրական ռեսուրսների (կապիտալ և աշխատուժ) և եկամուտների վերաբաշխման մուլտիպլիկատիվ էֆֆեկտը: 3. Հարկային քաղաքականության խորքային փոփոխությունները քննարկելուց առաջ անհրաժեշտ է նախ սեղանին դնել սկզբունքները , որի հիման վրա կառուցվելու է հարկային քաղաքականությունը (թիրախավորում ենք կարճաժամկե՞տ թե երկարաժամկետ տնտեսական աճը, ցանկանում ենք մեր երկրում ունենալ առաջարկով մղվո՞ղ (supply push growth) թե պահանջարկով քաշվող (demand pull growth) տնտեսական աճ, պետք է հարկել ավելի շատ սպառու՞մը թե արտադրությունը, հարկման բեռը հարաբերականորեն ինչ տեսակի սպառման վրա պետք է տեղափոխել որ ռեգրեսիվ հարկման համակարգ չունենանք, եթե իրավի հարկային համակարգը ցանկանում ենք դարձնել գործարքների փաստաթղթավորմանը նպաստող, պատրա՞ստ ենք վերանայել այլընտրանքային հարկման ռեժիմները կրճատելով դրանց թիվն ու շրջանակը, դիտարկու՞մ ենք հեռանկարում գյուղատնտեսությունը թեկուզ նվազեցված դրույքով բայց հարկման դաշտ բերելու խնդիրը և այլն) 4. Եկամտային հարկի մասին փոփոխությունները քննարկելիս անհրաժեշտ է քննարկել ոչ միայն դրույքաչափերը այլ նաև եկամտային հարկի հարկման համակարգը- այսօր այն հիմնված է հարկային գործակալների ինստիտուտի վրա. Գործատուներն են մեզ վճարվող եկամտից որպես հարկային գործակալ հարկը պահում, հաշվետվությունն ուղղարկում ՊԵԿ և համապատասխան վճարում կատարում: Այսինքն՝ օրինակ սխալ հաշվետվության համար գործատուն է պատասխանատվության ենթարկվում: Ամբողջ աշխարհում ընդունված է որ Ֆիզ. անձի պարտականություն է պետության հանդեպ տարին մեկ անգամ հայտարարագիր ներկայացնելու և պատասխանատվություն կրելու իր եկամուտների և հարկերի հայտարարագրման շրջանակի կամ սխալի համար: Բայց այս գործընթացն արդյունավետ կատարելու համար անհարժեշտ է ընդունել փուլային տարբերակ և պարտադիր ունենալ հեշտացված էլ-հայտարագրման համակարգ: Ի դեպ սա հնարավորություն կտա որպեսզի ֆիզ անձերի գծով ունենանք աշխատունակ երկու կարևոր համակարգեր, որոնք կլինեն միմյանց փոխլրացնող և օգնող, իսկ դրանց արդյուանվետ աշխատանքի դեպքում դժվար կլինի արդեն թաքցնել կամ չհայտարարգրել սեփական եկամուտները, այդ թվում նաև մեր կողմից շատ հարգված երգիչ երգչուհիների համար ևս. Գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգ (բոլոր եկամուտ ստացող ֆիզ անձանց համար)՝ ՀԱՐԿՄԱՆ նպատակով և շահերի հայտարարագրման համակարգ (միայն բարձրաստիճան պաշտոնյանների և որոշ պետ աշխատողների համար) ԿՈՌՈՒՊՑԻՈՆ նպատակով: 5. Երբ խոսում ենք այս կամ այն համակարգում, տվյալ դեպքում օրինակ մաքսային ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումների նվազեցման մասին, միայն աշխատավարձ կրկնապատկելով հարցի լուծում չենք ունենա: Պետք է դրան համակցել նաև պատասխանատվության ենթարկվելու խորության և հավանականության բարձրացման գործընթացները: Ի դեպ դրա մասին տարբեր մեկ այլ առիթով խոսել եմ, բայց հակառակ տեսակետից - ծառայողին միայն պատասխանատվության ենթարկելու գործիքի կիրառումն առանց լավ և պարկեշտ աշխատելու խթանների ներդրման՝ այդ թվում ֆինանսական կարող է կազմալուծել համակարգը: Շնորհակալ եմ մեր գործընկերներն քննարկման կազմակերպման համար, բայց հանրությանը ներկայացվող տեղեկատվության մասով պետք է զգուշավորություն ցուցաբերենք, որպեսզի դրանք լինեն հստակ և շփոթ չառաջացնող: Գրել է Վարդան Արամյանը

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am