Հայտնի լրագրող, արտասահմանում բնակություն հաստատած Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է  հրապարակել, որում Պավլիկ Մանուկյանն արտասվում է Արայիկ Խանդոյանի հուղարկավորության ժամանակ: Լուսանկարին կից Անին գրել է. «Մահը ավարտ չէ… Այս հավատով ապրենք և հոժարությամբ ընդունենք, եթե մեր ժամը գա: Տերը տալիս է, Տերն էլ` վերցնում: Մարդու անունն է մնայուն: Նա կապրի այնքան, որքան կհիշեն ու պատմության դասագրքերում կգրվի նրա հզոր անունը: Հանգչիր խաղաղությամբ… այլևս հավերժի ճամփորդ»: