Պայթյուն թուրքական ոստիկանական բաժանմունքի մոտ. կան զոհեր ու վիրավորներ
Թուրքիայում ոստիկանական բաժանմունքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր նահանգում: Պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 աշխատակից: Եվս 22 մարդ վիրավորվել է:
