Գումարն ո՞ւմ գրպանն է մտնում
Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ կարմիր գծերի եւ այդ փարկինգների գումարները գնում են քաղաքային բյուջե եւ դրանով խնդիրներ են լուծվում։ «Դուք համաձայն եք, էդ կարմիր գծերը հանենք, գումարները չհավաքենք եւ այդ գումարներով նախատեսված մանկապարտեզների վերանորոգումը չանենք, դուք ասեք։ Ես եւ մեր ավագանիները ուղղակիորեն կատարում ենք ժողովրդի կամքը։ Եթե ժողովուրդն ասում է՝ եկեք կարմիր գծերը հանենք, ասում եմ՝ խնդիր չկա, բայց քաղաքային բյուջեից էսքան գումար պակասեց, այսքան մանկպարտեզ քիչ ենք վերանորոգելու, օրինակի համար եմ ասում։ Մենք ենք որոշողը, ուզում եք, գույքահարկերն էլ հանենք եւ չկարողանանք աղբահանություն, տրանսպորտ ապահովենք»,-ասաց Հայկ Մարությանը։ Նա շեշտեց, որ հիմա ամեն ինչ փոխվել է եւ հավաքվող գումարները քաղաքային բյուջե են գնալու, ոչ թե ինչ-որ մեկի գրպանը։
