Ռոբերտ Քոչարյանի՝ Bloomberg-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ ոչ բարեխիղճ ձևով տեղ են գտել լրատվամիջոցներում. Վիկտոր Սողոմոնյան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առաջիկայում կհրապարակի Bloomberg գործակալությանը տված Ռ.Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա երկրորդ նախագահի տեսակետներին գալիք ընտրությունների և դրանց իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ «Տեղի է ունեցել որոշակի անախորժություն։ Նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիաընկերությանը, հարցազրույցը բավականին տևական էր, և տևել է մոտավորապես մեկ ժամ։ Հրապարակման մեջ տեղ են գտել ընդամենը մի քանի նախադասություններ։ Եվ գալիք շաբաթ մենք մեդիաընկերության համաձայնությամբ պատրաստվում ենք հրապարակել հնարավորինս ամբողջական տեքստը, որպեսզի հանրությունը ծանոթանա», - ասաց Վ.Սողոմոնյանը։ «Ցավում եմ, որ մինչ այդ ուղղակի ոչ բարեխիղճ ձևով որոշակի հատվածներ հարցազրույցից տեղ են գտել լրատվամիջոցներում, թեև դրանք չեն տարածել ոչ ես, ոչ Bloomberg մեդիաընկերությունը։ Այդքանով, իմ կարծիքով, տեղի է ունեցել անբարեխիղճ մոտեցում լրագրողական աշխատանքում», - նշեց նա։ Վ.Սողոմոնյանն ընդգծեց, որ հարցազրույցի գրեթե ամբողջական տարբերակը առաջիկայում կհրապարակվի։ «Հարցազրույցում որևէ գաղտնիք չկա, որ մենք չէինք ուզենա, որ հրապարակվեր։ Պարզապես, այն հրապարակվել է այն ձևով, որը նախընտրել է խմբագրությունը։ Առաջարկում եմ սպասենք ամբողջական տեքստին, ոչ թե կոնտեքստից աղճատված, որը արվել է, և որը ես անբարեխիղճ եմ անվանում, այլ ամբողջական հատվածներից հանրությունը կտեղեկանա նախագահ Քոչարյանի տեսակետներին և գալիք ընտրությունների, և իր մասնակցության մասին», - ասաց Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am