«Պուտինի դաշնակիցը գլխավորում է հակահարձակումը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ». Bloomberg
Ժողովրդավարական թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց, որը տապալեց նախկին ղեկավարներին, Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող նախկին նախագահն ասում է, որ վերադառնում է քաղաքականություն նոր կառավարությանը մարտահրավեր նետելու: Այս մասին գրում է Բլումբերգը Հայաստանի ներքաղաքական վիճակի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին հոդվածում: «Պուտինի դաշնակիցը գլխավորում է հակահարձակումը Հայաստանի թավշյա հեղափոխության դեմ» հոդվածում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է ազատազրկվել մեկ տասնամյակ առաջ իր նախագահության ավարտին ցուցարարների մահվան գործով, քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության «հեղափոխական ռոմանտիզմը»: Բլումբերգը հիշեցնում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ջերմագին շնորհավորանքը» Քոչարյանի ծննդյան օրվա առթիվ: Նշվում է նաև, որ Քոչարյանի ձերբակալությունից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բողոքեց՝ նշելով, որ Մոսկվան իր մտահոգություններն է հայտնել Հայաստանի իշխանություններին մի շարք հարցերում:
