Մեծ համաներում է սպասվում
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում Զեյնալյանը տեղեկացրեց,որ սպասվում է ամենածավալուն համաներումը: Սակայն այլ մանրամասներ չցանկացավ հայտնել՝ նշելով միայն, որ նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: «Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը:
